loading...

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մայրը տեղում, երեխան՝ հիվանդանոցում մահացել են

08:17 14.09.2018

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 22 ՏՍ 375 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զովունի գյուղի սկզբնամասում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է, իսկ երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ նույնպես մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատի թիվ 15 խումբը՝ խմբի հրամանատար Վազգեն Դանիելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Աշոտ Ներսիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավոր երեխային հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ մասի պետ Հովհհաննես Ազարյանն ու Նաիրիի ոստիկանապետ Դ. Գևորգյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդը փախուստի չի դիմել, նրան ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի ուղեկցությամբ տեղափոխեցին ոստիկանության Նաիրիի բաժին: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատւ հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Այս պահին նույն քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Սարգիս Դադոյանի գլխավորությամբ, դեպքի վայրի զննություն են կատարում:

 

Դիտվել է 935 անգամ

online-tv.am

Լրահոս