loading...

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում, որին զոհ է դարձել 17-ամյա երիտասարդ

16:25 10.10.2017

/shamshyan.com-ը  գրում  է  Ոբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 33-ամյա Ռուբիկ Թադևոսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում՝ դեպքի Սևան ընթանալիս, իր վարած Mercedes Vito մակնիշի 30 XX 088 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 17-ամյա Էրիկ Խաչատրյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 1580 անգամ

online-tv.am

Լրահոս