loading...

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. Toyota Land Cruiser-ը հայտնվել է Որոտան գետում. քույր ու եղբայր մահացել են. կա 1 վիրավոր. shamshyan.com

13:20 04.05.2017

Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Toyota Land Cruiser մակնիշի 022 ՍԼ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մի տղամարդ և մի կին տեղում մահացել են, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ, ով այս պահին վթարի մասին հեռախոսով տեղեկություններ է փոխանցում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանին։ Օպերատիվորեն ժամանել են նաև Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Տեղում աշխատում են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի գլխավոությամբ։   Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 2222 անգամ

online-tv.am

Լրահոս