loading...

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Բագրատաշեն գյուղի սկզբնամասում գտնվող լճակում հայտնաբերվել է տղամարդու դի

12:31 12.11.2017

shamshyan.com-ը  գրում  է  /Ոբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Բագրատաշեն գյուղի վարչական ներկայացուցիչ, 60-ամյա Արկադի Մակյանը Ոստիկանության Բագրատաշետնի բաժանմունք ահազանգել է , որ գյուղի սկզբնամասում գտնվող լճակում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլարագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիրվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները քաղաքացիների օգնությամբ լճակից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 45-ամյա Նորիկ Մարտիրոսյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ հետաքննչական բվաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դիակի դատաբժշկական: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/

Դիտվել է 949 անգամ

online-tv.am

Լրահոս