loading...

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 02.03.2018 . ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am

18:38 02.03.2018

news.am/-ը գրում  է  Հայաստանի 4-րդ նախագահ ընտրվեց միակ թեկնածու Արմեն Սարգսյանը: Նոր Սահմանադրության համաձայն՝ առաջին անգամ հանրապետության նախագահն ընտրվեց Ազգային Ժողովի կողմից, փակ գաղտնի քվեարկությամբ: Ընտրվելու մասին խորհրդարանի նախագահի հայտարարությունից հետո Արմեն Սարգսյանն ամբիոնին է մոտեցել, կարճ շնորհակալություն հայտնել եւ հեռացել՝ այս անգամ էլ չցանկանալով շփվել լրագրողների հետ:

Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է Ազգային Ժողովի 105 պատգամավորներից 101-ը. Արմեն Սարգսյանի օգտին քվեարկել է 90 պատգամավոր, դեմ՝ 10-ը, 1 քվեարթերթիկ անվավեր է ճանաչվել: Հատկանշական է, որ իշխող կոալիցիայի թեկնածուին դեմ քվեարկելու մասին հայտարարել էր միայն ընդդիմադիր «Ելք»-ը, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել էր ամբողջ խմբակցությամբ կողմ քվեարկել: Սակայն այսօր քվեարկությանը մասնակցել է «Ելք»-ի 9 պատգամավորներից միայն 7-ը: Ովքե՞ր են դեմ քվեարկած մյուս 3 պատգամավորները՝ առայժմ հայտնի չէ: Վահրամ Բաղդասարյանը վստահ է, որ քվեարկությանը մասնակցած հանրապետական եւ դաշնակցական բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Նույնն են պնդում նաեւ «Ծառուկյան» դաշինքում: Իսկ Նիկոլ Փաշինյանն այս առիթով հեգնել է:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ https://news.am/arm/news/439236.html

Դիտվել է 3618 անգամ

online-tv.am

Լրահոս