loading...

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 03.02.2017. news.am

19:20 03.02.2017

ԱՂԲՅՈՒՐԸ՝ news.am/-ի   lՓետրվարի 1-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի հետ Արցախի տարածք ներթափանցած եւ եւգերեվարված ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է: Ազգային անվտանգության ծառայության տվյալով՝ Էլնուր Հուսեյնզադեն հետախուզական վաշտի ծառայող է: ԱԱԾ–ն հրապարակել է նրա լուսանկարը, որում երեւում է, որ ադրբեջանցին անվնաս է։ «Ժառանգություն» կուսակցությունն այսօր հերթական անգամ նիստ էր հրավիրել` փորձելով վերջապես լուծում տալ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի հարցին: Մինչեւ նիստի սկսվելը` լրագրողները զրուցել են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որն ընդունել է` կուսակցության ներսում անհամաձայնություն կա` առանձին ցուցակով մասնակցել ընտրություններին, թե դաշինքով: Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ կուսակցությունը վերջերս լքած Անահիտ Բախշյանին եւ Ստյոպա Սաֆարյանին: Իրենց ընտրությունն է, ասել է «Ժառանգության» ղեկավարը, այնուամենայնիվ, որակումներից չի խուսափել: 
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ և ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԴԻՏԵՔ ԱՅՍՏԵՂ` http://online-news.am/
Դիտվել է 1512 անգամ

online-tv.am

Լրահոս