loading...

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 06.08.2018 . ՏԵՍԱՆՅՈՒԹ. /news.am

19:35 06.08.2018

Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Նրա գործը միացվել է Մարտի 1-ի քրեական գործին: Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեղադրանքի հիմքը Wikileaks-ի հրապարակումն է: Դրա համաձայն՝ 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում, երբ Սահմանադրական դատարանում քննվում էին նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումները, Արմեն Գեւորգյանը ճնշում է գործադրել դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու որոշում կայացվի:
Ամբողջական հոդվածը կարդացեք  այստեղ՝ https://news.am

Դիտվել է 1611 անգամ

online-tv.am

Լրահոս