loading...

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». news.am

18:53 25.04.2017

Արցախում ժամկետային զինծառայող է զոհվել: Հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարությունյանը: Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայողը մահացու վիրավորում է ստացել գլխի շրջանում:

Նարեկ Հարությունյանը Շիրակի մարզի Լեռնուտ գյուղից էր, երկու ամիս անց զորացրվելու էր: Նարեկն ընտանիքի միակ որդին էր, մեկ քույր ունի: Հայրը երրորդ կարգի հաշմանդամ է: Ծնողները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում: Լեռնուտի գյուղապետը պատմել է, որ դպրոցն ավարտելուց հետո տղան բանակ է զորակոչվել, մտադիր էր զորացրվելուց հետո կրթություն ստանալ: Արցախի նախագահի հրամանագրով՝ Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ https://news.am

Դիտվել է 907 անգամ

online-tv.am

Լրահոս