loading...

Ոստիկանները տաք հետքերով բացահայտեցին Երևանում 20-ամյա երիտասարդի դաժան սպանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com/

18:32 19.05.2018

Այսօր՝ մայիսի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի), նույն վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի), ոստիկանության Մաշտոցի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանի), ոստիկանության Մալաթիայի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի) գլխավորությամբ ձեռնարկված հսկայածավալ, բազմակողմանի, ճիշտ, օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում բացահայտվել է մայիսի 17-ին Երևանում տեղի ունեցած 20-ամյա երիտասարդի դաժան ու սահմռկեցուցիչ սպանությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանները հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 38-ամյա Մհեր Հախնազարյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զարհուրելի սպանության դրդապատճառը եղել է այն, որ նրա և զոհի միջև հանցագործ աշխարհի վերաբերյալ քննարկում է եղել, ինչն էլ ավարտվել է ստահակի կողմից 20-ամյա տղայի դաժան սպանությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Հախնազարյանը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռաֆայել Սարգսյանի որոշմամբ ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս պահին քննչական բաժնի պետի տեղակալ Արման Բաղդասարյանի և ավագ քննիչ Ռ. Սարգսյանի գլխավորությամբ կատարվում է քննչական փորձարարություն, որտեղ կասկածյալը քննիչներին է ներկայացնում, թե ինչպես և ինչ պայմաններում է կատարել հանցագործությունը։
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2018/05/19/1096385/

Դիտվել է 3704 անգամ

online-tv.am

Լրահոս