loading...

Ով է Ծառուկյանի ասած Գևորգը. Մարուքյանը բացում է փակագծերը . analitik.am

17:32 06.12.2018

«2012 թվականի ընտրություններից առաջ տարբեր քաղաքական ուժերից մարդիկ գալիս էին ու ինձ ասում էին, որ գնամ հանդիպեմ իրենց առաջնորդների հետ, որ ինձ համար լավ լինի: Մի ուժ էլ ԲՀԿ-ն էր, որը կոալիցիոն ուժ էր, իսկ կոալիցիոն ուժի թեկնածուն Վիկտոր Դալլաքյանն էր, և ես որևէ ուժի հետ չեմ հանդիպել: Ինչ վերաբերում է Գևորգին, նա բառեց է, սպորտսմեն տղա է, ազգանունը՝ Շահինյան, իրար հետ ենք ծառայել: Նա մի քանի անգամ ինձ առաջարկել է, որ հանդիպեմ Ծառուկյանի հետ՝ ընտրություններից առաջ և հետո: Ես մերժել եմ: Ընտրություններից հետո էլ ասացի, որ ընտրվելուց հետո իմաստ չկա, միևնույնն է խորհրդարանում հանդիպելու ենք»,-այս մասին լրագրողներին հայտնել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկվա բանավեճում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որում վերջինս հիշատակել էր ոմն Գևորգի մասին:
Մարուքյանը հիշեցրեց, որ ընտրություններից հետո Վիկտոր Դալլաքյանը վիճարկում էր իր գրանցումը, ընտրությունների արդյունքները և այդ ժամանակ տարբեր քաղաքական ուժերից իրեն առաջարկել են մտնել իրենց կազմի մեջ, որպեսզի իրեն պաշտպանեն, իսկ ինքն ասել է, որ խնդիր չունի. «Ես ասացի՝ եթե անվավեր ճանաչվեն ընտրությունները, ես Վանաձորի քաղաքապետ կընտրվեմ: Դրանից հետո բողոքարկում եղել է, մերժվել է: Իսկ Գագիկ Ծառուկյանի հետ առաջին անգամ հանդիպել եմ ընտրություններից հետո ԱՄՆ դեսպանատանը: Մեզ ծանոթացրել է Գալստյան Խաչիկը՝ Ծառուկյանի մամուլի քարտուղարը: Այն ժամանակ Ծառուկյանն ինձ ասաց՝ տեսա՞ր Վիկտոր Դալլաքյանը ոնց խայտառակ եղավ, իշխանության մեջ մտավ: Ուզում էր ասել, որ ես չմտնեմ իշխանության մեջ: Ես էլ ասացի, որ ունեմ կորցնելու մեկ բան՝ իմ անունը, որը չեմ անի: Ու ես մնացի անկախ պատգամավոր, ոչ մի քաղաքական ուժ չմտա»:

Ինչ վերաբերում է իր հովանավորների մասին ասվածին, Մարուքյանը նշեց, եթե Ծառուկյանն ինչ-որ բան իմանար, կասեր, նա որևէ մեկից վախենալու բան չունի. «Գևորգի մասին ասաց, որը սպորտսմեն տղա է, որն առաջարկել էր հանդիպել Ծառուկյանի հետ»:

Բանավեճի ժամանակ Մարուքյանն ասել էր, որ իր միակ հովանավորը ժողովուրդն է:
Նյութի աղբյուր՝ https://analitik.am

Դիտվել է 380 անգամ

online-tv.am

Լրահոս