loading...

Ովքեր էին՝ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում, զոհված հայր և որդի Գալանին-Խումարյանները

17:38 28.03.2018

/armtimes.com-ը  գրում  է  Քիչ առաջ պարզվեց, որ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված մահաբեր հրդեհի զոհերի ցուցակում երկու հայ կա:

Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը ՀԺ-ին հայտնել էր, որ ազգությամբ հայ զոհերը հայր եւ որդի են, բայց ռուսական ազգանուններով՝ Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի: Հայրը ծնվել է 1975 թվականին, որդին՝ 2008:

«Փաստաթղթերում իրենք ռուսներ են համարվում, բայց Դմիտրիի հայրը Սարգիս Կարապետի Խումարյանն է՝ ծնունդով Ախալցխայից, վրացահայեր են: Բայց քանի որ Սարգիս Խումարյանը կնոջից բաժանված է եղել, տղային՝ Դմիտրիին, տվել է մոր ազգանունը՝ Գալանին, եւ բնականաբար տղայի տղան էլ Գալանին է: Դմիտրին Խումարյանի հարազատ տղան է.,- ասել էր Միրզախանյանը:

 Մեզ հաջողվեց գտնել հոր եւ որդու լուսանկարները:

Մանրամասները  այստեղ՝ http://armtimes.com/

Դիտվել է 3052 անգամ

online-tv.am

Լրահոս