loading...

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում. կա զոհ

09:03 25.09.2018

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Ըստ աղբյուրի՝ «կիսլառոդի» պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր են ժամանել քննչական մարմինները, որոնք այժմ պարզում են պայթյունի պատճառը և մահացածի ինքնությունը։
NEWS.am–ին ոստիկանությունից հայտնեցին, որ ժամը 12:05–ին հիվանդանոցից ահազանգ են ստացել, որ թթվածնի բալոնի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տեղում մահացել է թթվածնի արտադրամասի 31–ամյա աշխատակիցը։
Նյութի աղբյուր՝ https://news.am/

Դիտվել է 1142 անգամ

online-tv.am

Լրահոս