loading...

Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր տաճարում տեղի ունեցավ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությունը . .azatutyun.am

10:39 06.10.2018

Փարիզի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում, տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությունը: Հայտնի է, որ հենց այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Ազնավուրը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը մատուցեց հոգհանգստի կարգ:

Ներկա էին Հայաստանի պատվիրակության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը, արտաքին գործերի և մշակույթի նախարարները:

Ազնավուրի ընտանիքի ցանկությամբ հրաժեշտի արարողությունը չէր նկարահանվում:
Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր տաճարը
Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր տաճարը

Մեծ թվով հայեր և ֆրանսիացիներ էին հավաքվել եկեղեցու մոտ, նրանք ծափահարություններով ճանապարհեցին լեգենդար երաժշտի աճյունը դեպի գերեզմանատուն:

Ազնավուրի հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր՝ Փարիզի արվարձանում գտնվող ընտանեկան գերեզմանատանը:
Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am

 

Դիտվել է 550 անգամ

online-tv.am

Լրահոս