loading...

Պարոն վարչապետ, Ձեր մարտիմեկյան սպառնալիքներն անընդունելի են. Միքայել Պողոսյան

17:44 22.04.2018

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Միքայել Պողոսյանը: Դերասանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ վարչապետի հնչեցրած խոսքերին, գրել է.

«Պարոն վարչապետ, Ձեր մարտիմեկյան սպառնալիքներն անընդունելի են: Գտեք որոշում՝ արժանավայել Ձեզ և ժողովրդի պահանջներին»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Փաշինյանին ասել էր.

«Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից, և եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է միայն ձեզ ևս մեկ անգամ խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ դեպքում՝ ամբողջ պատասխանատվությունը Ձեզ վրա է, ընտրեք»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/

 

Դիտվել է 1957 անգամ

online-tv.am

Լրահոս