loading...

Փա՛ռք հայ ժողովրդին, որ հավերժ պետք է ապրի ու արարի իր հայրենի հողում.Արայիկ Հարությունյան

17:22 10.10.2020


Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է: Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում: Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից Առուշան Բադասյանին, ով պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ նահանգներից շտապել է Արցախ:

Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է:

Փա՛ռք հայ ժողովրդին, որ հավերժ պետք է ապրի ու արարի իր հայրենի հողում:
Նյութի  աղբյուր՝ https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/621769308520446

Դիտվել է 103 անգամ

online-tv.am

Լրահոս