loading...

Փաշինյանի «հորդորով» հրաժարական տվողը. 1in.am

17:58 22.05.2018

Երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի այդ հորդորին»:
Վարչապետի հայտարարությունը բավականին բազմաշերտ է և որոշակի հետևությունների տեղիք է տալիս, մանավանդ, որ Տարոն Մարգարյանը ՀՀԿ թերևս միակ պաշտոնյան է, որը իր հրաժարականը պահանջողների դեմ հակացույցեր կազմակերպեց:

Փաշինյանը երեկ, ըստ էության, հասկացրեց, որ ինքը կանգնած չէ Մարգարյանի հրաժարականն այս օրերին պահանջողների թիկունքում` անթաքույց ակնարկելով, որ եթե ինքը լիներ հրաժարական պահանջողը, Մարգարյանը վաղուց հեռացած կլիներ: Մյուս կողմից` եթե Նիկոլ Փաշինյանն այս պահին հրաժարականի հորդոր չի ներկայացնում Տարոն Մարգարյանին, ուրեմն` այդ հարցն առնվազն հիմա ժամանակավրեպ է համարում:

Սակայն ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդքան վստահ, որ իր հորդորով Տարոն Մարգարյանը հրաժարական է տալու: Արդյո՞ք վարչապետը համարում է, թե իր հիմնական ռեսուրսը` հանրային վստահության մեծ պաշարը, այն հզոր ալիքն է, որի ուժին չի կարող դիմանալ որևէ պատնեշ, թե՞ կարծում է, որ Սերժ Սարգսյանի կապիտուլյացիայից հետո նույնիսկ անիմաստ է խոսել որևէ հանրապետականի անգամ դիմադրության մասին:

Իհարկե, գործ ունենք նաև իներցիայի մարող տրամաբանության հետ: Տարոն Մարգարյանին նույնիսկ հրաժարականի հորդոր պետք չէ, որովհետև մայիսի 8-ից հետո նրա պաշտոնավարումն իներցիոն է և յուրաքանչյուր րոպեի կարող է ընդհատվել: Տարոն Մարգարյանը բոլորից լավ է հասկանում, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք նույնիսկ` քաղաքապետ է դարձել ոչ թե իր շնորհների, այլ քաղաքականության հետ չասոցացվող հանգամանքների շնորհիվ: Հետհեղափոխական Հայաստանում քաղաքականության տարածքն էապես ընդարձակվել է, ինչը գործնականում հնարավոր չի դարձնում Մարգարյանի պաշտոնավարումը նման պատասխանատու և լուրջ պաշտոնում, եթե նա նույնիսկ հավատարմության հրապարակային երդում տա նոր իշխանությանը:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://www.1in.am/2357148.html

Դիտվել է 4954 անգամ

online-tv.am

Լրահոս