loading...

Փաշինյանի կինը հանդիպեց ուսանողների հետ . ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am/

15:09 04.06.2018

Ուսանողներից մեկի հարցին` թե արդյո՞ք կարող է պրոֆեսիոնալ լրագրողներին խոչընդոտ հանդիսանալ անհատ քաղաքացիների կողմից սոցիալական ցանցերում տեղեկություն տրամադրումը, վարչապետի տիկինը պատասխանեց, որ սոցիալական ցանցերում անհատ քաղաքացիների «լրագրողական գործունեությունը» ոչ միայն  չի խոչընդոտում պրոֆեսիոնալ լրագրողներին, այլ նաև օգնում է:

«Անհատ քաղաքացիներն, ովքեր, ըստ էության, նաև լրագրողական գործունեություն են ծավալում իրենց սոցիալական էջերում` նկարահանում են տեսանյութեր, տեղեկություն տրամադրում: Այդպիսով  նրան ոչ թե խոչընդոտում են պրոֆեսիոնալ լրագրողներին, այլ մեծապես օգնում են»,- ասաց Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը, ով նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է, գտնում է,  որ նույնիսկ տեխնիկապես հագեցած լրատվամիջոցները միշտ չէ, որ կարող են ամեն տեղ իրենց ներկայությունը ապահովել:

«Այդ գործունեությունը անհատ քաղաքացիների անհատական նախաձեռնությամբ պայմանավորված  մեծապես նպաստում է լրագրողական աշխատանքին, առնվազն այն իմաստով, որ լրագրողները տեսնում են, որտեղ ինչ է կատարվել և կարող են գնալ հետքերով: Այս մասին խոսելով՝ կարող ենք բերել օրինակներ վերջին շրջանի իրադարձությունների հետ կապված: Բազմաթիվ լրատվամիջոցների լրագրողներ ուղղակի գրառում էին կատարում, հարցնելով քաղաքացիներին, որ փոխանցեն, թե որ հատվածներում ինչ ճանապարհ կա փակ: Լրատվամիջոցներում բազմաթիվ նյութեր կհանդիպեք, որոնք սիրողական նկարահանումներ են և որոնք շատ արժեքավոր տեղեկություն են կրում: Ուստի անհատ քաղաքացիների աշխատանքը ոչ միայն չի խոչընդոտում լրագրողներին, այլ նաև օգնում»,- ասաց Հակոբյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/2365264.html

Դիտվել է 2249 անգամ

online-tv.am

Լրահոս