loading...

Փաշինյանը ուրախ լուր ունի վարորդների համար

18:33 22.05.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է արագաչափերի և տեսախցիկների արձանագրած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում իրականացնել: Վարչապետը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Տուգանքների համաներում մենք անպայման պետք է անենք»,-  նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով արագաչափերի և ճանապարհային տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ իր առաջարկին՝ վարչապետն ընդգծեց, որ ինքն առաջարկել է դիտարկել  դրանց գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունը և նշեց, որ այդ հնարավորությունը կդիտարկվի նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային կարգապահության վիճակագրության ստուգմամբ:

«Եթե տեսնենք, որ ճանապարհային երթևեկության կարգապահության վիճակագրությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ է դրսևորել, մենք կանենք եզրակացություններ, եթե չի վատթարացել, էլի կանենք եզրակացություններ:  Այդ հայտարարության շարունակությանը մենք կանդրադառնանք այդ հայտարարությունից հետո ճանապարհային երթևեկության կարգապահության վիւճակագրությունը հասկանալուց հետո»,- ասաց նա:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?

Դիտվել է 3931 անգամ

online-tv.am

Լրահոս