loading...

Պաշտոնանկ են եղել Մատաղիսի զորամասի հրամանատարն ու նրա 2 տեղակալները. պատճառը 3 զինվորների ջրահեղձման դեպքն է

11:02 29.05.2017

Երեկ՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հայտնեց, որ պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասում 3 ժամկետային զինծառայողների ջրահեղձման փաստով կատարված ծառայողական քննության արդյունքում զբաղեցրած պաշտոններից ազատվել են զորամասի հրամանատար Գևորգ Մանգասարյանը և նրա 2 տեղակալները։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 8-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն էր ընկել «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենան: Դժբախտաբար, վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ էին եղել: Ջրահեղձ եղածներից 2-ի դիերը ժամը 20:00-ի դրությամբ դուրս էին բերվել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում էին: Ավելի ուշ հայտնաբերվել էր 3-րդ ջրահեղձ եղածի զինվորի դին։
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com

Դիտվել է 2184 անգամ

online-tv.am

Լրահոս