loading...

Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Իլհամ Ալիեւի հետ. Փաշինյանը՝ Al-Jazeera-ին տված հարցազրույցում. news.am

10:49 27.07.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել Al-Jazeera հեռուստաընկերությանը հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրի շրջանակում՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացին ու դրա հետեւանքներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Թուրքիայի հետ փակ սահմաններին:

Asbarez.com-ի  փոխանցմամբ, անգլալեզու հարցազրույցը կհեռարձակվի հուլիսի 28-ին:
Փաշինյանը Al-Jazeera-ին ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

ՀՀ վարչապետի խոսքով, Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել:

Նա Al-Jazeera-ի լրագրող Ռոբին Ֆորեսթիեր-Ուոքերին պատմել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանությունը երաշխավորում է բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը, բիզնեսի ոլորտում հավասար պայմանների ապահովումը: Փաշինյանը հայտարարել , որ ովքեր ցանկանում են բիզնես վարել Հայաստանում, կարող են առանց մտահոգության դա անել, որովհետեւ իր կառավարությունը երաշխավորում է ցանկացած ներդրման անվտանգություն:
Նյութի  աղբյուր՝ https://news.am

Դիտվել է 523 անգամ

online-tv.am

Լրահոս