loading...

ՊԵԿ փոխնախագահը ԱԱԾ-ում հարցաքննվելու է․ Արթուր Վանեցյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am

13:10 04.06.2018

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին ծանուցագիր է ուղարկվել՝ նա որպես վկա հրավիրվել է ԱԱԾ և կհարցաքննվի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ Մաշադյանը հարցաքննվելու է, որովհետև ներկա է եղել սուպերմարկետներին գյուղմթերքի դիմաց 20 տոկոս եկամտահարկի փոխարեն 2 տոկոս հարկ վճարելու որոշմանը:
Հարցին, թե ինչու Մաշադյանը փոխնախագահ նշանակվեց, եթե կային նման կասկածներ, Վանեցյանը նշեց.
«Դա չի նշանակում, որ եթե մարդը նշանակվել է պաշտոնին, ուրեմն ինքը դառնում է անձեռնմխելի։ Եթե մարդը արել է ինչ-որ արարք, պետք է պատասխան տա», – նշեց նա։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/2365098.html

Դիտվել է 804 անգամ

online-tv.am

Լրահոս