loading...

ՊԵԿ-ը մականուններով հաշվառում չի կատարում․ Օլիգարխները դուրս կբերվեն ստվերից . 1in.am

16:11 24.05.2018

«Վերջին տարիներին ստվերի դեմ պայքար իրականացվել է և՝ բավականին արդյունավետ, բայց այն չի եղել ամբողջական և համապարփակ, որովհետև դա առօրեական խնդիր է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ նոր իրողություններից հետո ստվերի դեմ պայքարի ավելի հիմնավոր պայմաններ են ստեղծվել:

Ինչ վերաբերում է կոնկրետ անուններ կամ մականուններ հնչեցնելուն, Դավիթ Անանյանն ասաց. «ՊԵԿ-ը տեղեկատվություն կներկայացնի հարկ վճարողի հաշվառման համարներով, որովհետև մենք մականուններով հաշվառում չենք վարում»:

Դավիթ Անանյանը խոստացավ ըստ ավանդույթի, այսինքն՝ 100-րդ օրը, ավելի հիմնավոր տեղեկատվություն ներկայացնել հանրությանը. «Մեր նպատակը համակարգային փոփոխությունների հասնելն է, որպեսզի մենաշնորհի դեմ պայքարում արձանագրված տեղաշարժերը կապված չլինեն վարչապետի կամ այլ անձանց հետ: Չպետք է լինեն ավելի գերադասված տնտեսվարողներ»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/2358424.html

Դիտվել է 1611 անգամ

online-tv.am

Լրահոս