loading...

«Պոռնոներդ կքցեմ ամենամեծ պոռնո բազայի մեջ…». Լոռեցին նախկին ընկերուհուց գումարներ է շորթել՝ սպառնալիքներով. 1in.am

12:48 29.05.2017

1in.am-ը գրում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Մ.-ի գործի դատական քննությունը:

27-ամյա Դավիթ Մ.-ին մեղադրանք էր առաջադրված շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Դավիթն իր նախկին ընկերուհուն՝ Գերմանիայի Բեռլին քաղաքում բնակվող Լիա Թ.-ին (անունը փոխված է) արատավորող՝ նրա մերկ լուսանկարը և անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով 2015 թվականի դեկտեմբերի սկզբին Լիա Թ.-ից պահանջել է 600 եվրո: Երբ Լիան չի կատարել այդ պահանջը, Դավիթը 2015 թվականի դեկտեմբերի 3-ին «Ֆեյսբուքում» էջ է բացել, որտեղ տեղադրել է Լիայի մերկ լուսանկարը:

Այն ավելի մեծ թվով մարդկանց հասանելի դարձնելու սպառնալիքով Դավիթը նորից Լիայից պահանջել ու դեկտեմբերի 12-ին բանկային փոխանցումով ստացել է 600 եվրո գումար:

Ընդհանուր իրավասության դատարանում, ինչպես նաև գործի նախաքննության ընթացքում Դավիթ Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատարանում նա ցուցմունք է տվել, որ դեռ ուսանողական տարիներից՝ 2008 թվականից ճանաչում է Լիա Թ.-ին: Իրենց հարաբերությունները գնալով լրջացել ու խորացել են:

2012 թվականին ինքն աշխատելու նպատակով մեկնել է Եվրոպա, բայց իրենց հարաբերությունները  շարունակվել են:

2014 թվականին ինքը վերադարձել է Հայաստան, զբաղվել է Լիայի փաստաթղթերը կարգավորելու հարցով, որպեսզի ընտանիք կազմեն ու միասին մեկնեն Եվրոպա:

Այդ ընթացքում Լիան սովորելու նպատակով մեկնել է Գերմանիա, ինքը մնացել է Հայաստանում:

Գերմանիայից Լիան պարբերաբար իրեն գումարներ է ուղարկել:

Իր մոտ կասկածներ են առաջացել, որ Լիան Գերմանիայում շփվում է տարբեր տղամարդկանց հետ: Համոզվելու համար ինքը նրան «պրովոկացիոն» հարցեր է տվել՝ ասելով, թե տեղյակ է, որ նա ուրիշ տղամարդու հետ կապ ունի: Ասել է նաև, թե ինքը Գերմանիայում «մարդ ունի», ումից ստանում է տեղեկություններ Լիայի մասին, նույնիսկ կարողացել է  լսել նրա հեռախոսային խոսակցությունները, բայց ցանկանում է, որ Լիան ինքը խոստովանի:

Շատ փորձերից հետո վերջապես Լիան «մեղայականով» ասել է, թե իրականում Գերմանիայում ինչ-որ թուրքի հետ է կապվել: Խոստովանել է նաև, որ ունեցել է հնդիկ ընկեր:

Ինքը այդ «մեղայականից» հետո Լիայի հետ կապը խզել է: Ասել է, թե իրենք կարող են կապ պահպանել միայն որպես ծանոթներ, քանի որ ինքն արդեն հանդիպել է իր ապագա կնոջը:

Ըստ ամբաստանյալի՝ Լիան ամեն գնով փորձել է իրեն պահել կողքին, նույնիսկ բառացի գրել է. «Ես գիտեմ՝ ինչ հայացքով ես կյանքին նայում, դու ինձ չես ուզի, գոնե եղիր իմ սիրեկանը»:

Ինքը Լիային պարզ հասկացրել է, որ նման բան լինել չի կարող:

Հետո, ըստ ամբաստանյալի, «կատարվել է այն, ինչ տեղի է ունեցել՝ Լիան սարքել է իր գլխին՝ ասելով՝ եթե նրա հետ չլինի, իրեն փակել է տալու»:

Ինքը դրանից հետո իմացել է, որ Լիան բողոք է ներկայացրել իր դեմ: Լիան է հայտնել այդ մասին՝ ասելով՝ սենց-սենց բան եմ արել, եթե դու հենց հիմա մեկնես Մոսկվա, դիմումը հետ կվերցնեմ, հակառակ դեպքում ապացույցներ եմ սարքելու, որ դու ինձ նման բաներ ես արել…

Լիան իրեն ասել է, թե բողոքելու է՝ իբր ինքը ահաբեկիչների հետ կապ ունի, տանը ատոմային ռումբ է սարքում ու նման անհեթեթ բաներ: Ինքը բանի տեղ չի դրել: Իր կարծիքով՝ այդ ամենի պատճառը Լիայի խանդն ու էգոիզմն են:

Իրենց առերեսման ժամանակ Լիան պնդում էր, թե գումարը չի ուզում, ուզում է, որ իրեն նստեցնեն:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://www.1in.am/2149245.html

Դիտվել է 1488 անգամ

online-tv.am

Լրահոս