loading...

ՊՊԾ գնդի ծառայողները բերման են ենթարկել Պարույր Հայրիկյանի 31-ամյա տղային

10:54 16.10.2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին 31-ամյա Դավիթ Հայրիկյանն է, ով Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է և բնակվում է Երևանի Դավիթաշեն վարչական թաղամասում։ Նա բերման է ենթարկվել Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Հայրիկյանը Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի տղան է։ Հայտնաբերված դանակը հետաքննիչի կողմից առգրավվել է և նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, իսկ հայտնաբերված դանակն էլ իրենից վտանգ չի ներկայացնում, քանի որ նմանատիպ դանակների ազատ վաճառք կա հանրապետությունում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com

Դիտվել է 540 անգամ

online-tv.am

Լրահոս