loading...

Քոբուլեթիի ռեստորաններից մեկում, հայերն իրենց երգով ուղղակի «վռնդել են» թուրք և ադրբեջանցի զբոսաշրջիկներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

11:55 14.08.2017

Այս տարի ևս վրացական ծովափերը հայաշատ են: Քոբուլեթիում հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներին, հայկական գրառումներով պաստառներին, հայկական երաժշտությամբ ռեստորաններին թիվ ու հաշիվ չկա:
Այնտեղ հանգստացողները կես կատակ-կես լուրջ ասում են, լողափին այնքան շատ են հայերը, որ տպավորություն է, թե Հայաստանում են: Ծովափում շրջելուց հետո երեկոյան այցելեցինք Քոբուլեթիի Մոնոպոիլիա ռեստորան: Ռեստորանում օտարերկրյա զբոսաշրջիկներ կային, անգամ թուրքեր եւ ադրբեջանցիներ: Հրաչ անունով մի երիտասարդ մոտեցավ նվագախմբի տղաներին, որից հետո ռեստորանում հնչեց «Արարատը մեր լեռն է» երգը: Հետաքրքիր մի տեսարան էր, հայերն այդ երգի տակ երգում- պարում էին, իսկ ադրբեջանցի եւ թուրք զբոսաշրջիկներն ուղղակի սարասփահար դուրս եկան ռեստորանից:
Երիտասարդը՝ երգիչ Հրաչ Վարդանյան էր, ով մեզ հետ զրույցում ասաց, որ նկատել էր ադրբեջանցիներին եւ թուրքերի եւ որոշեց երգել. «Իրենց ահավոր լավ էին զգում, ես էլ որոշեցի երգել «Արարատը մեր լեռն» է: Իրենք մեր կողքը տեղ չունեն, հայը որտեղ է լինի պետք է իր ասածն ասի»: Երգի կատարումից հետո հնչեց հայկական քոչարին եւ հայերն շուրջպար բռնեցի. գրում է hraparak.am-ը:
ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐ՜ http://info24.am/

Դիտվել է 7764 անգամ

online-tv.am

Լրահոս