loading...

Ռազմիկ Ամյանն ու կինը նոր սանիկներ ունեն

18:36 10.05.2017

Երգիչ Ռազմիկ Ամյանի ընտանիքում այս օրը նշանավորվել է մկրտության արարողությամբ։ Ռազմիկն ու կինը դարձել են 2 փոքրիկների կնքահայրն ու կնքամայրը։

Երգչի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը Tert.am Life-ին տրամադրել է լուսանկարներ փոքրիկների մկրտությունից և հայտնել, որ տղաների հայրը` Էդգարը, Ռազմիկի մտերիմ ընկերն է։ Վերջինս շոու բիզնեսի հետ առնչություն չունի, սակայն Ռազմիկի ընտանիքի բարեկամներից է։

Ինքը` Ռազմիկը, նշել է, որ շատ ուրախ է, որ դարձել է 2 հրաշք բալիկների կնքահայրը։

Մկրտության արարողությունը կայացել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում։  

Ի դեպ, Ռազմիկը մկրտվել է 31 տարեկանում` 2013 թվականին։ Առաջին անգամը չէ, որ Ռազմիկն ու կինը ստանձում են քավորի պարտականությունները, սակայն մինչև իր մկրտությունը երգիչը հրաժարվում էր կնքահայր դառնալու առաջարկներից։ Հիմա, երբ նա քրիստոնյա է համարվում, սիրով ստանձնում է նաև կնքահոր պարտականությունները։


Նյութի  աղբյուր՝ http://life.tert.am/

Դիտվել է 1981 անգամ

online-tv.am

Լրահոս