loading...

«Ռոսսելխոզնադզորից» երկու նամակ է եկել, ինչո՞ւ ես տեղյակ չեմ, ո՞ւմ եք զեկուցել. Փաշինյանը բարկացավ ՍԱՊԾ պետի վրա. /news.am

13:32 24.05.2018

Ես տեղեկացա Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը մայիսի 10-ին եւ մայիսի 16-ին նամակներ է ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունից եւ ինձ համար անակնկալ էր, որ ես տեղյակ չեմ այդ նամակների մասին: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է հայկական լոլիկի արտահանման ժամանակ ռուսական կողմից արգելքներին:

Փաշինյանը դիմեց Իշխան Կարապետյանին՝ նշելով. «Պարոն Կարապետյան, ես ուզում եմ իմանալ ձեր գործողությունները այս նամակները ստանալուց հետո: Ես վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո զանգել եմ ձեզ եւ հարցրել, թե արդյոք խնդիրներ ունենք գյուղմթերքի արտահանման ոլորտում, դուք ասել եք, որ խնդիր չկա: Դրանից հետո դուք ստացել եք երկու նամակ: Իմանալով, որ ես այդ հարցով հետաքրքրված եմ, դուք ում եք զեկուցել եւ ինչ գործողություն եք ձեռնարկել խնդիրը լուծելու համար: Գյուղնախարարին, փոխվարչապետերին, վարչապետերին զեկուցե՞լ եք»:

Ի պատասխան ՍԱՊԾ պետը նշեց, որ նման նամակները կրում են պարբերական բնույթ, տարվա ընթացքում ստանում ենք բազմաթիվ նամակներ. «Տվյալ դեպքում՝ հարցը աշխատանքային կարգով քննարկվել է մեր ռուս գործընկերների հետ: Աշխատանքային կարգով քննարկում ենք ունեցել «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի հետ»:

Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ https://news.am

Դիտվել է 3009 անգամ

online-tv.am

Լրահոս