loading...

Ռուսական ուղղաթիռի պատահարի հետևանքով կա 2 զոհ և 1 վիրավոր. ԱԻՆ-ը նոր մանրամասներ է ներկայացրել

21:22 09.11.2020


ՀՀ ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման դեպքի մասին:

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։39-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի  աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած․ վերջինս տեղափոխվել է ՊՆ N զորամաս։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին՝ տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ-ը:
նյութի  աղբյուր՝ https://www.1lurer.am/

Դիտվել է 420 անգամ

online-tv.am

Լրահոս