loading...

Սա Ղարաբաղի՞, թե Ադրբեջանի ոստիկանությունն է. վիճաբանություն Օսիպյանի և Խանումյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ. /factor.am

14:40 04.06.2018

Քիչ առաջ Ստեփանակերտում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ վեճ է առաջացել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի և հանրահավաքի հարթակում ելույթ ունեցող ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև: Վերջինս, անդրադառնալով Խանումյանի ասածին առ այն, թե բյուջեից գողացած փողերը պետք է սոցիալական ցանցերում քննարկման առարկա դառնան, ասել է, որ դրանով բան չի փոխվում: «Ի՞նչ է, մենք նրանց սարքած տները չե՞նք տեսնում, նրանց քշած մեքենաները չե՞նք տեսնում: Հետո էլ մեկը մի բան գրի Ֆեյսբուքում` ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ընկնեն հետևի՞ց: Բա մենք ինչի՞ համար ենք պայքարում: Նույն ոստիկանապետ Կամո Աղաջանյանն այս պահին խոչընդոտում է մարդկանց ազատությանը, խոչընդոտում է, որ մարդիկ շրջաններից մայրաքաղաք հասնեն` հանրահավաքին մասնակցելու համար: Շուշիի գաղութում մարդու այնպես են ծեծել, որ տարել են հոգեբուժարան: Դրա համար միլպետը պետք է փոխվի», – ասել է Օսիպյանը: «Իսկ ի՞նչ է, ես ասում եմ չպե՞տք է փոխվի»,- արձագանքելով Օսիպյանին՝ հակադարձել է Խանումյանը: «Երբ Ժիրայր Սեֆիլյանին էին ծեծում, այս նույն մարդը Հանրային հեռուստատեսությամբ ասում էր «քաղաքական մարմնավաճառ է նա»», – Օսիպյանի մասին ասել է Խանումյանը: Այնուհետև Խանումյանն ու Օսիպյանը, միմյանց ձեռքից խլելով խոսափողը, փողադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին: Մարութ Վանյան․ Ստեփանակերտ
Նյութի աղբյուր՝ https://factor.am/57447.html

 

Դիտվել է 1351 անգամ

online-tv.am

Լրահոս