loading...

Սամվել Գրիգորյանի դուստրը` երգչուհի Նարեն, այսօր ամուսնացավ. life.tert.am

19:23 20.02.2018

EXCLUSIVE             life.tert.am_ը  գրում է   Երգչուհի Նարե Գրիգորյանն այսօր պաշտոնապես ամուսնացել է։ Երգչուհին և մասնագիտությամբ իրավաբան Արամ Շամիլյանն այսօր իրենց միությունը գրանցել են զագսում։ Tert.am Life–ը ներկա է եղել զույգի ամուսնության արարողությանն ու իր ընթերցողներին է ներկայացնում արարողության ֆոտոշարքն ու մանրամասները։

Նարեն պատմեց, որ թեև ինքն ու Արամն այսօրվանից ամուսիններ են, միասին կսկսեն ապրել ամռանը, երբ կայանա նաև նրանց պսակադրությունը։

«Մեր հարսանիքը պետք է կայանար նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն ինչ–ինչ դժվարություններ եղան, որոնց պատճառով հետաձգվեց։ Որոշեցինք այս փուլում զագսի արարողությունն անել, ամռանը` պսակադրությունը։ Թեև այսօրվանից օրինական ամուսիններ ենք, միասին կսկսենք ապրել պսակադրությունից հետո։ Այժմ մեր տանը վերանորոգման աշխատանքներ են արվում»,– ասաց Նարեն։

Զագսի արարողությունից հետո ամուսիններն իրենց մտերիմների հետ խնջույքը շարունակում են Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ «Մտածում էի` մեծ խնջույք անել, հետո հասկացա, որ դա կարելի է միանգամից հարսանիքին անել, իսկ հիմա միայն տան անդամներով և ամենամտերիմ մարդկանցով ենք լինելու։ Նույնիսկ ընկերներիս չեմ հրավիրել, քանի որ եթե մեկին հրավիրեի, մոտ 500 հոգու պետք է հրավիրեի, իսկ դա կդառնար հարսանիք։ Ընկերներս թող այս անգամ ներեն ինձ։ Ամեն ինչ դեռ առջևում է»,– ասաց Նարեն։ Երգչուհին այսօրվան հատուկ չի նախապատրաստվել. «Որպես այդպիսին` պատրաստվելու շատ բան էլ չկար։ Զգեստիս ընտրությունն էլ երեկ եմ արել։ Գնեցի մի զգեստ, որն ինձ դուր եկավ և կարող էի հագնել այսօր։ Մի քանի օր առաջ Արամի հետ այն մասին էինք խոսում, որ ամուսնությունը մեր կյանքում շատ բան չի փոխում։ Կարծում եմ` տպավորություններս ավելի վառ կլինեն հարսանիքից հետո»։ Զույգի ամուսնության գրանցման վկաները «Արմենիա պրոդաքշըն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Վալերի Սահարյանն ու նրա կինն են, ովքեր լինելու են նաև հարսանիքի կնքահայրն ու կնքամայրը։ «Նրանք շատ հարազատ մարդիկ են ինձ ու Արամին` մեր ընտանիքներին։ Տարիներ շարունակ նրանք մեր կողքին են եղել, հիմա էլ արդեն շատ են մտերմացել Արամի հետ»,– քավորի ընտրությունը բացատրեց Նարեն։

Երգչուհին նշեց, որ ամուսնու ամենահարազատ մարդիկ` մայրը, հայրն ու քույրը, ցավոք, ԱՄՆ–ում են և չէին կարող ներկա լինել արարողությանը, սակայն  հարսանիքին կգան Հայաստան։

Նարեի ընտրյալն ԱՄՆ քաղաքացի է։ Երգչուհին նշեց, որ ամուսնությունից հետո իրենք շարունակելու են ապրել Հայաստանում։ Նա նշեց, որ ԱՄՆ քաղաքացի դառնալու մտադրություն երբևէ չի ունեցել։ «Արամն ու իր ընտանիքը երկար տարիներ Հայաստանում չեն ապրել, սակայն մեկնելուց հետո էլ տունը չէին վաճառել։ Դա, երևի, հույս էր, որ մի օր կվերադառնան հայրենիք։ Շատ ուրախ եմ, որ Արամը եկել է Հայաստան և այստեղ ենք ապրելու, որովհետև ես չէի կարող ԱՄՆ–ում ապրել»,– ասաց նա։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ  ԱՅՍՏԵՂ՜  http://life.tert.am/am/news/2018/02/20/nare/48252

 

 

 

Դիտվել է 2059 անգամ

online-tv.am

Լրահոս