loading...

Սաշիկ Սարգսյանի որդին է եղել Հայաստանում նարկոբիզնեսի պարագլուխը. armlur.am

14:29 16.07.2018

Վերջին երկու ամսվա ընթացքում իրավապահների կողմից մի շարք բացահայտումները եւ դրան հաջորդող կալանավորումների գործընթացը բացասական են անդրադարձել թմրանյութերի «բիզնեսի» վրա:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություննների համաձայն` Հայաստանում «անհետացել են» անձինք, ովքեր, ըստ շրջանառվող լուրերի, զբաղվել են թմրանյութի ձեռբերման եւ դրա վաճառքի գործընթացով: Ամենայն հավանականությամբ, այս իրավիճակի հիմնական պատճառներից մեկն այն է, որ մաքսատներում խիստ հսկողություն է, եւ չկան արտոնյալներ, որոնք կարող էին այն անարգել ներմուծել Հայաստան: Միաժամանակ, ըստ մեր տեղեկությունների, Հայաստանում թմրանյութեր ձեռք բերելու բոլոր հնարավոր ճանապարհները փակվում են. դրանք կա՛մ ոչնչացվում են, կա՛մ առգարվվում իրավապահների կողմից: Հատկանշական է փաստը, որ թմրանյութերի վաճառքի, ձեռքբերման գործընթացքը փակուղի մտավ թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ, ըստ լուրերի, վերոնշյալ հիմնական գործով զբաղվող անձինք փախուստի դիմեցին Հայաստանից: Ինչպես հայտնի է, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ տվյալներ էր ստացել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ եւ զենքեր: Վերոնշյալ բնակարանը պատկանում էր ՀՀ երրորդ նախագահի եղբորորդուն` 31-ամյա Նարեկ Սարգսյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղhttps://armlur.am/

 

 

Դիտվել է 1968 անգամ

online-tv.am

Լրահոս