loading...

Սենյակային բույս, որը կօգնի բուժել վերքերը, այրվածքները, խոցերը և անգամ թութքը

18:22 17.03.2018

hayinfo.net/-ը  գրում  է /Կրասուլան (толстянка) սենյակային բույս է, որը կա շատերի տանը, սակայն քչերը գիտեն, որ տան գեղեցիկ ինտերիերի մասը կազմելուց բացի, այս բույսը նաև օժտված է բազմաթիվ օգտակար ու բուժիչ հատկություններով:
Այս բույսը հիանալի դեղամիջոց է, որն օգնում է ազատվել առողջական բազմաթիվ խնդիրներից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե որ հիվանդությունների դեպքում ինչպես է հարկավոր օգտագործել կրասուլան՝ առողջական խնդիրներից ազատվելու համար:

1.      Այրվածքներ, կապտուկներ, վերքեր ու հոդախախտումներ

Նման խնդիրների դեպքում հարկավոր է կրասուլայի տերևներով տաք թրջոցներ պատրաստել, դնել ախտահարված հատվածին ու վիրակապել: Այս վիրակապն անհրաժեշտ է փոխել ամեն անգամ, երբ տերևներից պատրաստված մածուկը չորանա (2-3 ժամը մեկ):

2.      Արթրիտ և արթրոզ

Արթրիտից ու արթրոզից ազատվելու համար հարկավոր է բույսի 10-15 տերևից քամել հյութը, այնուհետև ստացված հեղուկը քնելուց առաջ քսել ախտահարված հատվածին և մի փոքր մերսել:

3.      Կոկորդի ցավ և տոնզիլիտ

Ինչպես նախորդ դեպքում, այնպես էլ կոկորդի ցավի ժամանակ հարկավոր է քամել 10 տերևի հյութը, լուծել այն 200 մլ ջրում և օգտագործել լուծույթը կոկորդի ցավից ու տոնզիլիտից ազատվելու համար:

4.      Հերպես (շուրթի վրա)
Այս բույսն օգնում է նաև ազատվել շուրթի վրա առաջացած հերպեսից: Պարզապես հարկավոր է քամել մի քանի տերևի հյութը և յուրաքանչյուր 30 րոպեն մեկ քսել այն ախտահարված հատվածին: Կարելի է նաև բամբակյա կտորը թրջել այս հյութով և դնել շուրթի վրա:

5.      Պեպտիկ ու դուոդենալ խոցեր

Նման խոցերի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել կրասուլայի տերևները: Հարկավոր է ուտել օրական երկու հատ տերև՝ դրանք լավ ծամելով, որպեսզի հնարավորինց մանրանան:

6.      Պիելոնեֆրիտ և ցիստիտ

Պիելոնեֆրիտն ու ցիստիտը շատ տհաճ հիվանդություններ են, սակայն դրանցից նույնպես կարելի է ազատվել այս բույսի օգնությամբ: Այս դեպքում հարկավոր է կրասուլայի 5 տերևը լավ տրորել, այնուհետև լուծել 200 մլ գոլ ջրում: Խառնուրդը թրմել մեկ ժամ, այնուհետև զտել: Ստացված թուրմը հարկավոր է օգտագործել օրական երեք անգամ՝ ուտելուց 15 րոպե առաջ մեկական ճաշի գդալ:

7.      Թութք

Կրասուլան նաև հիանալի դեղամիջոց է թութքի դեպքում: Հարկավոր է տերևի վրա մի քանի կտրվածք անել և դնել այն ախտահարված հատվածին: Բույսը կօգնի գրեթե անմիջապես մեղմել տհաճ զգացողությունները:

Սակայն հարկ է հիշել, որ չնայած իր հզոր բուժիչ հատկություններին, անհրաժեշտ է շատ զգույշ լինել և չչարաշահել այս բույսը: Բանն այն է, որ գերդոզավորման դեպքում կարող են առաջանալ սրտխառնոց, փսխում, փորլուծություն և մի շարք այլ տհաճ խնդիրներ:

Բացի այդ, առողջական լուրջ խնդիրների ու ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար և էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը:
Նյութի աղբյուր՝ https://hayinfo.net/

Դիտվել է 3896 անգամ

online-tv.am

Լրահոս