«Շանտաժի փորձ է արել». ՊԵԿ-ը պարզաբանել է մաքսակետում լվացքի մեքենան ջարդող քաղաքացու մասին միջադեպը . news.am
20:23 26.07.2018
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որտեղ քաղաքացին ջարդել է սեփական լվացքի մեքենան, քանի որ, ըստ տեսանյութի, 100 դոլար մաքսատուրք են պահանջել:
ՊԵԿ-ի պարզաբանման մեջ ասվում է.
«Քաղաքացու կողմից լվացքի մեքենան մաքսային հսկողության գոտում ջարդելու, մի շարք լրատվամիջոցներով լուսաբանված դեպքի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տեսանյութում լվացքի մեքենան ջարդող քաղաքացին Երեւան քաղաքի բնակիչ Սեյրան Ռոլանդի Դեմիրճյանն է, ով, մաքսային ծառայության տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն, ունի սահմանահատումների եւ ներմուծումների պատկառելի փորձ:
2010-2017թթ. տվյալ անձը 5 անգամ փոխել է ՀՀ քաղաքացու անձնագիրը, ինչը չենք կարծում, թե որեւէ կերպ կարող էր օգնել անձնական օգտագործման օգտագործված ապրանքների ներմուծման գործընթացին:
Դեպքի օրը տվյալ անձը ավտոմեքենայով հատել է սահմանը եւ ներկայացել մաքսային մարմիններին՝ ավտոմեքենայում ունենալով որոշակի ապրանքներ: Այդ ապրանքներից այն մասը, որոնք չեն գերազանցել առանց մաքսային վճարների ֆիզիկական անձանց կողմից ներմուծման համար թույլատրված բնաիրային եւ արժեքային քանակները, մաքսային մարմնի կողմից բաց են թողնվել քաղաքացուն՝ առանց մաքսային վճարների գանձման:
Սակայն, լվացքի մեքենայի համար, որը ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշման համաձայն գերազանցել է «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները», քաղաքացուն տեղեկացվել է, որ պետք է ներկայացնի մաքսային հայտարարագիր եւ վճարի համապատասխան վճարներ, ինչից քաղաքացին հրաժարվել է:
Լրատվամիջոցներում հիշատակված 100 դոլար մաքսավճարի մասին խոսք չի եղել, քանի որ քաղաքացին սկզբունքորեն հրաժարվել է հայտարարագրել տվյալ լվացքի մեքենան, ինչի արդյունքում մաքսային վճարների հաշվարկ չի կատարվել:
Տեղեկացվում է նաեւ, որ Սեյրան Դեմիրճյանը, նախքան տվյալ դեպքի իրեն ուղեկցող անձանց կողմից տեսագրումը, փորձել է շանտաժի ենթարկել մաքսային ծառայողներին (ինչը տեսագրված է մաքսային մարմնում առկա տեսախցիկով)՝ սպառնալով, թե «կգնամ կասեմ, որ ինձնից գումար եք ուզել», ինչը բնականաբար չի ազդել մաքսային ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքի վրա:
Պետական եկամուտների կոմիտեն հսկողական միջոցառումներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ խստագույնս պահպանելով օրենքի տառը: Իսկ, եթե կան օրենքում բացթողումներ, ապա դրանք փոփոխելու համար ժամանակ է անհրաժեշտ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ԵՏՄ-իրավախախտումներին:
Կոմիտեն վստահեցնում է, որ որեւէ մեկը չի կարող շրջանցել օրենքը, եւ այս հարցում, ՊԵԿ-ը լինելու է հետեւողական՝ բոլոր գործընթացներն իրականացվելու են բացառապես օրենքի գերակայությամբ՝բացառելով կոռուպցիոն երեւույթները:
«Գլխից ջարդեք. 100 դոլարանոց ապրանքը՝ 100 դոլարով «ռաստամոժկա» է անել տալիս». միջադեպ մաքսակետում (վիդեո)
Նյութի աղբյուր՝ https://news.am
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Ես ուրախ կլինեի, եթե Ալիեւն իր որդուն ուղարկեր առաջնագիծ ծառայելու. Փաշինյանը՝ Վենեդիկտովին տված հարցազրույցում . news.am
-
Յուրի Խաչատուրովը ՀՔԾ-ում է․ Նա կհարցաքննվի Մարտի 1-ի գործով . 1in.am
-
Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ շենքում է և հարցաքննվում է. factor.am
-
LIVE. ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում հայ գործարարների հետ. factor.am
-
Արտակարգ դեպք Երևանում. խոշոր պայթյուն՝ ապակիների և հայելիների խանութ-սրահում. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com
-
Այտուցնե՞ր, հեղուկի կուտակո՞ւմ. 5 խորհուրդ՝ խնդրից խուսափելու համար. 168.am
-
Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես… մի փոքր ուշ. Աննա Հակոբյանը «Экспресс газета»-ին պատմել է իր ընտանիքի, աշխատանքի ու երազանքների մասին
-
Մանկավարժ կնոջը բռնի ուժով տարել են հոգեբուժարան և մի քանի հոգով ծեծել. Ինչ է պատմում կինը
-
Բժիշկները ցնցված են մազերի աճի համար այս անհավանական բաղադրատոմսից. blognews.am
-
«Որքա՞ն աշխատավարձ եք ստանում, ի՞նչ արժեն կոստյումն ու ժամացույցը». Ռոմանովի հարցազրույցը Փաշինյանի հետ. /blognews.am
-
50-ամյա կինը տան անասնագոմում ինքնասպան է եղել․ հայտնաբերվել է նամակ. shamshyan.com
-
Եթե Նիկոլ Փաշինյանը հորդորի, նույն պահին հրաժարական կտամ. Սամվել Բալասանյանը շփոթվեց . news.am
-
Արարատի նախկին մարզպետը հայտնել է, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին 60 հազար դոլար կաշառք է տվել. /news.am
-
Կրակոցն արձակել է Էդվարդ Գրիգորյանը, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը . news.am
-
Նոր բացահայտում Սաշիկ Սարգսյանի որդու մասին . ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Սաշիկ Սարգսյանի որդին տան նկուղում ծեծել, գազայրիչով այրել, սպառնացել է սպանել տղամարդուն. armlur.am/
-
ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Նախագահներ Թրամփի եւ Պուտինի համատեղ մամլո ասուլիսը
-
Պուտիի և Թրամփի հանդիպման ՏԵՍԱՆՅՈՒԹԸ. armlur.am
-
Սաշիկ Սարգսյանի որդին է եղել Հայաստանում նարկոբիզնեսի պարագլուխը. armlur.am
-
Փլուզում Արշակունյաց պողոտայում. կա մեկ զոհ. Վիրավորներից մեկի վիճակը ծանր է . news.am