loading...

Շատ շնորհքով ներխուժել են․ Առաքել Մովսիսյանը՝ ԱԱԾ գործողությունների մասին. azatutyun.am

15:51 22.06.2018

«Ես շատ շնորհակալ եմ Ազգային անվտանգությունից: Նախկինում նման բան չի եղել, վայրագություններ է այն ժամանակ եղել», - ասում է նախկին ՀՀԿ-ական պատգամավորը:

Անցած գիշերը մի քանի ժամ Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվելուց հետո ազատ արձակված նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրավապահները հարցաքննել են իրեն զենքի հետ կապված հարցերի շուրջ։

«Այլ բան չէր կարա լիներ, որովհետև ես կյանքում ճիշտ եմ ապրել: Ընդամենը էդ անունը որ կպել ա ինձ՝ Շմայս, դա պատմության կլիչկա ա․․․ Որ Սմոլենսկից «Շմայսեր» ավտոմատ էինք 88 թվին, 89 թվին բերել, պոզիվնոյս մնացել ա «Շմայս», բայց դա կլիչկա չի», - ասաց Մովսիսյանը:

Երեկ ԱԱԾ-ն հաղորդեց, որ որոշակի գործողություններ է իրականացրել Այգեկ գյուղում Մովսիսյանին պատկանող առանձնատանը։ ԱԱԾ-ն դեռևս չի հաղորդում, թե մասնավորապես ինչ գործի շրջանակներում են կատարվել այդ գործողությունները և ինչ են փնտրել Առաքել Մովսիսյանի տանը։
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝azatutyun.am

Դիտվել է 278 անգամ

online-tv.am

Լրահոս