loading...

Սյունիքում ՝ Զանգեզուրի պղնձնամոլիբդենային կոմբինատի մոդելագործին, դաժանի ծեծի հետևանքով սպանած 3 կասկածյալները կալանավորվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

17:18 21.02.2018

/shamshyan.com-ը  գրում է  Այսօր՝ փետրվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Ալավերդյանը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության Կապանի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոցմ երկամսյա կալանքի որոշում կայացնի Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանի, 44-ամյա Սասուն Կարապետյանի և 34-ամյա Արտաշես Հակոբյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս Ոստիկանության Կապանի բաժնի ժամանակավոր պահման վայրից ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել են դատարան, ովքեր կասկածվում են Կապան քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին ծեծելով սպանելու մեջ։ Դատավոր Նապոլոն Օհանյանը ամեն մեկի պահով առանձին դռնփակ դատական նիստեր անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Ա. Հակոբյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել Ռուսաստանի Դաշնությունում և իր սև գործն անելուց օրեր առաջ էր Ռուսաստանից վերադարձել Կապան։ Ս. Կարապետյանը նույնպես նախկինում դատապարտված է եղել՝ սպանելով սեփական հորը։ Իսկ Մ. Մանուչարյանը մինչև բանակ գնալը, իր քրեական անցյալով հայտնի է եղել Կապանում և դանակահարության փաստով անցել է մեկ այլ քրեական գործով։ Վերջիններս քննչական բաժնում հայտնել են, թե ինչն է ղել Վ. Մանուչարյանին սպանելու պատճառը, ինչն այս պահին SHAMSHYAN.com-ը չի հրապարակում՝ նախաքննության շահերից ելնելով, սակայն քննչական խումբը նրանց հայտնած տեղեկությունը պարզում է։
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 1307 անգամ

online-tv.am

Լրահոս