loading...

Սոֆի Դևոյան կրտսերը իրեն սիրահարված տղաների և նոր տեսահոլովակի մասին

18:40 25.05.2017

Սոֆի Դևոյան կրտսերը մանկուց եղել է էկրաններին և հաճախ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում։ Սոֆին այժմ խաղում է «Կայարան» հեռուստասերիալում և «Եղնիկների կածանը» բազմասերիանոց ֆիլմում, պարում է Սոֆի Դևոյանի «Պարի և հուգու» թատրոնում, զբաղվում է նկարչությամբ։
 Tert.am Life–ը 15–ամյա աղջնակի հետ զրուցել է գործունեության, մանկուց գումար աշխատելու, հակառակ սեռի ուշադրության և ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին։
 -Սոֆի, վերջերս որպես պարուհի ներկայացրիր քո առաջին տեսահոլովակը։ Որքանո՞վ է պարը քեզ համար ինքնաարտահայտման միջոց։
 –Պարը շատ բարդ մասնագիտություն է, որը ես շատ եմ սիրում։ Վերջերս տեսահոլովակ ենք նկարահանել՝ «Ժառանգություն» խորագրով։ Բավականին երկար ժամանակ ենք աշխատել պարի վրա, որը վերջերս ամբողջացվեց։ Տատիկիս և մայրիկիս հետ որոշեցինք, որ տեսահոլովակ նկարահանենք, որովհետև շատ էի ուզում հենց այդ պարով ներկայանալ։ Տեսահոլովակում  «Դլե յաման»–ը հնչում է Մարտիրոս Մարիտիրոսյանի  կատարմամբ։ Պարի բեմադրությունն արել է տատիկս, աջակցել է իմ պարուսույց Արմինե Ավետիսյանը։
 Կարծում եմ` լավ աշխատանք ստանալու համար պետք է լավ թիմ, որը մենք ունենք։ Կատարել ենք մի աշխատանք, որը, կարծում եմ, վերջինը չէ։
–Պարում ես տատիկիդ «Պարի և հոգու» թատրոնում։ Երբեմն, խոսակցություններ են ծավալվում, որ այնտեղ արտոնություններ ունես։
 –Իրականում այդպես չէ։ Ես արտոնություններ չունեմ։ Տատիկս շատ խիստ է, ես էլ ինձ խմբում չեմ պահում այնպես, որ իր թոռնիկն եմ։ Ես բոլորին հավասար եմ, ինձ զգում եմ այնպես, ինչպես մյուս երեխաները։ Թե ինչ են խոսում կողքից, էական չէ, գիտեմ, որ միշտ քննարկվող  թեմա է։
 –Տատիկդ հանդարտ, բայց, ինչպես ինքդ նշեցիր, նաև խիստ կին է։ Լինո՞ւմ են դեպքեր, երբ զայրանում է քեզ վրա։
 –Այո, բայց երբեք անտեղի չի ջղայնանում։ Եթե նույնիսկ ջղայնանում է, ինձ համար հաճելի է, որովհետև նրա ամեն  նկատողությունից շատ բան եմ սովորում։ Ես իրեն միշտ ասում եմ, որ ինձ նկատողություն անի, որովհետև դրա մեջ լավ բան եմ տեսնում։ Իսկապես, նա հանդարտության հետ մեկտեղ շատ խիստ է, սակայն միայն աշխատանքում։
Մանրամասները  այստեղ՝ /life.tert.am

Դիտվել է 2231 անգամ

online-tv.am

Լրահոս