loading...

Սփյուռքը գումար է հավաքում. 1-ին ոստիկանը, որը կանցնի ժողովրդի կողմը, կստանա 10.000 դոլար

17:21 19.04.2018

/armtimes.com-ը  գրում  է  «Արտասահմանի մեր հայրենակիցները ակցիա են ուզում անել։ Հիմա զբաղված են դրամահավաքությամբ։
Երբ առաջին միլիոն դոլարը հավաքվի, ակցիան կսկսեն»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Արա Ներսիսյանը: «Առաջին ոստիկանը, որը կանցնի ժողովրդի կողմը կստանա 10 000 դոլար, հաջորդները երկուհազարական դոլար։ Սպասենք»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի ԱԺ պատագավոր Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները անհնազանդության գործողություններ են սկսել մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/

Դիտվել է 2339 անգամ

online-tv.am

Լրահոս