loading...

Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ. Կարող է տեղի ունենալ քաղաքական ցունամի. Նիկոլ Փաշինյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am

09:27 01.05.2018

«Ուղիղ 1 ամիս առաջ Գյումրիում սկսված «Իմ քայլը» շարժումը  դրամատիկ և շրջադարձային կերպով փոխեց ներքաղաքական իրավիճակը Հայաստանում»,- իր ելույթում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շարժման հիմնական նպատակը եղել է Սերժ Սարգսյանի կողմից իշխանավարման երրորդ ժամկետը կանխելը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց ոստիկանական մի քանի շարքերով, փշալարերով ու զինտեխնիկայով շրջապատված Ազգային ժողովում. ««Քայլ արա՝ մերժիր Սերժին» կարգախոսն ուղղված էր ոչ թե մեկ անձի դեմ (քավ լիցի, մենք մեկ անձի դեմ չենք պայքարել և չենք պայքարելու), այլ այդ կարգախոսն ուղղված էր այն համակարգի դեմ, որը մարմնավորում է Սերժ Սարգսյանը: Եվ ուրեմն ժողովրդի նպատակն է Հայաստանում կոռումպացված բիրտ համակարգը արմատախիլ անել»:

«Հանրապետական վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է մուկն ու կատու խաղալ սեփական ժողովրդի հետ և մինչև այս պահն էլ չի հայտարարել, որ քվեարկելու է ժողովրդի թեկնածուի օգտին՝ չնայած հասկանում են, որ դա է ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու, Հայաստանը կայուն զարգացման վրա դնելու միակ ճանապարհը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://www.1in.am

Դիտվել է 3376 անգամ

online-tv.am

Լրահոս