loading...

Տաքսու վարորդը Հայաստանում Գերմանիայի դեսպանին է վերադարձրել կորած հեռախոսը

19:58 20.07.2017

/168.am/-ը  գրում  է  Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մատթիաս Քիսլերի հատուկ հյուրն է եղել տաքսու վարորդ Սուրեն Սողոյանը, ով իր տաքսու մեջ գտել էր դեսպանի անձնական բջջային հեռախոսը և այն բերել դեսպանություն։ Այս մասին գրառումը տեղադրված է դեսպանատան ֆոյսբուքյան էջում:

«Դեսպան Քիսլերն անչափ ուրախացավ այդ մեծ անակնկալի համար և սրտանց շնորհակալություն հայտնեց պարոն Սողոյանին»,- նշված է գրառման մեջ։
Նյութի աղբյուր՝ https://168.am/

Դիտվել է 2574 անգամ

online-tv.am

Լրահոս