loading...

Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքների միջոցով. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am

17:37 17.05.2018

Երևանում և մարզերում երեկվանից մեկնարկած մի շարք բողոքի ակցիաներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սաբոտաժի տարրեր չի տեսնում:

«Ես ոչ մի սաբոտաժի տարր չեմ տեսնում և սաբոտաժ չի կարող լինել», – այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային, Փաշինյանն ասաց. «Տարոն Մարգարյանը թող ինքը որոշի: Երևանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ ես իմ գնահատականը տվել եմ: Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքների միջոցով»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/2353912.html

 

Դիտվել է 997 անգամ

online-tv.am

Լրահոս