loading...

Տարոն Մարգարյանը հաստատ հարցաքննվելու է. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am

12:47 04.09.2018

«Երեւան» հիմնադրամում չարաշահումների գործով՝ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաստատ հարցաքննվելու է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, NEWS.am–ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ հավելելով. «Հարցաքննության օրը կորոշի քննությունը»։

Լրագրողի տարակուսանքին՝ ինչո՞ւ առայսօր չի հարցաքննվել, թեեւ Վանեցյանը հայտարարել էր, որ հրավիրելու են հարցաքննության, նա պատասխանեց. «Ասել էի, որ այսօր հրավիրելո՞ւ եմ։ Քննչական գործողությունները կավարտվեն... ոչ թե կավարտվեն, այլ քննչական խմբի ղեկավարը ինքը որոշում կկայացնի՝ երբ է հրավիրելու»։

ԱԱԾ պետը պարզաբանեց, որ հարցաքննության նպատակահարմարությունը որոշում է քննչական խումը, իսկ ինքը քննչական խմբի գործունեությանը չի խոչընդոտում եւ չի խառնվում։
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ  ԿԱՐԴԱՑԵՔ  ԱՅՍՏԵՂ՜ https://news.am/

Դիտվել է 209 անգամ

online-tv.am

Լրահոս