Թբիլիսիում խոշոր ավտովթարի հետեւանքով 9 հայ վիրավորներից մեկը մահացել է. մանրամասներ. /news.am
17:03 20.08.2018
Թբիլիսիում այսօր՝ օգոստոսի 20-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով 9 վիրավորներից մեկը մահացել է: Ժամը 11:46-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ 29-ամյա Մարիա Պանյանը մահացել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի եւ «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ 46-ամյա Օլեգ Օմարով, Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:
«Mersedes CLK» մակնիշի վարորդը, 7-ամյա Մանե Խաչատրյանը, 37-ամյա Արամ Խաչատրյանը, 32-ամյա Արփինե Մամյանը, 29-ամյա Մարիա Հանյանը, 23-ամյա Անդրանիկ Գինոսյանը եւ եւս 3 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Խուդուշարի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» եւ «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Արտաքին գործերի նախարարության, Տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:
Ժամը 08:17-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ Արփինե Մամյանը գտնվում է «Ռեսպուբլիկանսկոյե» ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Արամ Խաչատրյանը եւ 32-ամյա Անի Ավանեսյանը գտնվում են «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ում: Արամ Խաչատրյանի վիճակը գնահատվել է ծանր, իսկ Անի Ավանեսյանինը՝ բավարար:
Ժամը 09:20-ին կրկին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդեց, որ Մանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.) գտնվում է Իյաշվիլի մանկական ԲԿ-ում, Մարիա Տանյան (ծնված 1989 թ.)՝ Ժելեզնադորոժնայա ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.)՝ Էվեքս ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: Լիլիթ Շալվարյանը (20 տ, ստացել է կոտրվածք) և Անժելա Շալվարյանը (48 տ) գտնվում են Միխայելովսկայա ԲԿ-ում:
Նյութի աղբյուր՝ https://news.am/a
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Գառնիում դանակահարել են 54-ամյա հորն ու 20-ամյա որդուն. Shamshyan.com
-
Մեր ջուրը կտրում են, տալիս Հովիկ Աբրահամյանին ու Ալիկ Սարգսյանին. բողոքի ակցիա . ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
-
Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը մեղադրանք առաջադրվեց . news.am
-
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել. երբ կհեռարձակվի այն. ArmLur.am
-
Քոչարյանի գործով դատավորը կանխակալ վերաբերմունք է ունեցել. Մարտի 1-ի գործով 9 մեղադրական դատավճիռ ունի կայացրած. ՀՔԾ պետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ. factor.am
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 100 օրվա ընթացքում լուծվել է հիմնական խնդիրը. Նիկոլ Փաշինյան. armlur.am
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին հարցաքննվե՞լ է. /armlur.am
-
Պայմանավորված խաղերը բացառվելու են. Արթուր Վանեցյանը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորելու մասին. armlur.am
-
Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետը մանրամասնում է. armlur.am
-
Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Արփիի հորինած երգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. asekose.am
-
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել. /168.am
-
ԱԱԾ աշխատակիցները այցելել են Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գործարան .azatutyun.am
-
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը
-
Տեսահոլովակի Պրեմիերա. Մարտին Մկրտչյան՝ «Ասա ընկերդ ով ա»
-
Աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք»-ը տուգանվեց 12 մլն դրամով . azatutyun.am
-
Պավլիկ Մանուկյանը վերահաստատել է իր աղմկահարույց հայտարարությունը ոստիկանի սպանության վերաբերյալ. azatutyun.am
-
Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պատգամավորների միջնորդությունը . news.am
-
Mercedes-ը բախվել է CPS բենզալցակայանին. հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է բենզալցակայանի ամբողջ տարածքով. shamshyan.com
-
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Niva-ն ու КамАЗ-ը. կան զոհեր. shamshyan.com
-
«VARDA» գիշերային ակումբի տնօրենը ձերբակալվել է սպանության կասկածանքով..ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com/