loading...

Տեսախցիկը արձանագրել է Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վրաերթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:10 14.08.2017

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 12–ին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցել 37-ամյա Զավեն Մկրտչյանի մահվան ելքով վրաերթը: Դեպքի օրը ունեինք այս տեսանյութը, սակայն ձեռնպահ էինք մնում այն հրապարակելուց, մինչդեռ դեպքի մասին տեղեկությունը հրապարակելուց հետո SHAMSHYAN.com-ը էլեկտրոնային փոստով նամակներ էր ստանում և մեզ մեղադրում էին, որ 83-ամյա Աղվան Նավոյանին վերագրում ենք վրաերթը: Այսօր ստիպված ներկայացնում ենք տեսախցիկի նկարահանած կադրերը՝ հետևությունները թողնելով ընթերցողներին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոոլրագրողը, օգոստոսի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Կոտայք գյուղում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի էր ենթարկել Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 37-ամյա Զավեն Մկրտչյանին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը, ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ մի պահ կանգնել էր, այնուհետև ավտոմեքենայով դիմել փախուստի: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-ր սպայական գումարտակի 3-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:
Ամբողջական հոդվածւ  կարդացեք  այստեղ՝http://shamshyan.com/hy/article/2017/08/14/1074737/
 

Դիտվել է 4122 անգամ

online-tv.am

Լրահոս