loading...

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճանաչեք Արցախի Հանրապետությունը հիմա. ՀՅԴ ակցիան` Լոնդոնում

16:59 10.10.2020


Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում` վարչապետի նստավայրի մոտ, այսօր` հոկտեմբերի 10-ին, ՀՅԴ անդամները բողոքի ցույց են անցկացրել` ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:

Հավաքվածները վանկարկում էին` «Ճանաչեք Արցախի Հանրապետությունը հիմա», «Արցախը մերն է», «Հայաստանը խաղաղություն է ցանկանում, Ալիեւը` պատերազմ», «Հաղթելու ենք» եւ այլ կոչեր:

Նրանք նաեւ հայրենասիրական երգեր են երգել:

Նշենք, որ նմանատիպ ակցիաներ են անցկացվել նաեւ Բեյրութում, Փարիզում, Տորոնտոյում, Սան- Պաուլոյում, Միլանում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը: Սեպտեմբերի 27-ից Արցախում եւ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն:

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել էր կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

Բողոցի ցույցի տեսանյութը կարող եք դիտել նաև այստեղ․

Դիտվել է 116 անգամ

online-tv.am

Լրահոս