loading...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա. /armlur.am

13:13 08.09.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում։
Աշխատանքային այցի շրջանակում վարչապետի պատվիրակության կազմում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ժամեր անց Կրեմլում տեղի կունենա վարչապետի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
Նյութի աղբյուր՝https://armlur.am

 

 

 

Դիտվել է 1989 անգամ

online-tv.am

Լրահոս