loading...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիլիթ Կարապետյանը` շոու-բիզնեսում իր դեմ նյութած դավերի և Բրիթնի Սփիրսի պրոդյո.ւսերի գայթակղիչ առաջարկի մասին . armlur.am

16:57 10.10.2017

armlur.am-ը  գրում  է  «Ժողովուրդ»-ը երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ զրուցել է նրա ներկայիս պլանների, գայթակղիչ առաջարկների, վերջինիս առջեւ ծառացած արհեստական խոչընդոտների եւ այլ թեմաների շուրջ։ -Լիլի՛թ, հիմա ստեղծագործական ի՞նչ ծրագրեր եք կազմում։ Երկրպագուները Ձեզնից ի՞նչ անակնկալներ սպասեն։ -Երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ գեղեցիկ երգ ենք պատրաստում, որի հիման վրա կնկարահանվի նաեւ տեսահոլովակ։ Առհասարակ, մեր երգիչ-երգչուհիների առօրյան այսօր շատ է փոխվել։ Նախկինում ամսվա կեսը ընդգրկված էինք համերգներում, իսկ հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է։ Այնինչ՝ երբ հետեւում եմ ռուսական շոու-բիզնեսին, տեսնում եմ, որ նրանց մոտ համերգները շատացել են։ Այդ առումով այնտեղի շոու-բիզնեսի ներկայացուցիչներին շատ եմ նախանձում։ -Իսկ որքանո՞վ է փոխվել 90-ականների Լիլիթ Կարապետյանը։ Նախկին եւ այժմյան Լիլիթի միջեւ ի՞նչ տարբերություններ կան։ -Բնականաբար, կյանքի փորձ եմ ձեռք բերել, բայց ուրախ եմ, որ բնավորությանս կարեւոր գծերը՝ մարդասիրությունը, ընկերասիրությունը, պահպանել եմ։ Կարծես թե լոռեցուն բնորոշ միամտությունս էլ չի կորել։ Կյանքում, իհարկե, դա նաեւ խանգարում է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://armlur.am/
 

Դիտվել է 487 անգամ

online-tv.am

Լրահոս