loading...

Ծեծկռտուք Ստեփանակերտում. ինչից են սկսվել բողոքի ցույցերն Արցախում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. factor.am

12:06 04.06.2018

Համացանցում է հայտնվել Ստեփանակերտում բողոքի ցույցերի հանգեցրած միջադեպի տեսանյութը: Հիշեցնենք, որ ըստ Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրության՝ հունիսի 1-ին՝ ժամը 19:25-ին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի(ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ: Այս միջադեպի արդյունքում արդեն երկրորդ օրն է, Ստեփանակերտում շարունակվում են բողոքի ցույցերը, ցուցարարները պահանջում են տարբեր տարիների ապօրինություններ արած ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը:
ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐ՜https://factor.am/57366.html

 

Դիտվել է 1074 անգամ

online-tv.am

Լրահոս