loading...

Ծովաբողկի տերևներով թուրմ, որը կօգնի բուժել վիրուսային հեպատիտն ու լյարդի ցիռոզը

19:17 20.11.2017

Ծովաբողկն անչափ օգտակար բույս է, որի շնորհիվ կարելի է ազատվել մի շարք հիվանդություններից: Այն հարուստ է բազմաթիվ կարևոր նյութերով, որոնք մեծ նշանակություն ունեն մարդու առողջության համար:
 
Ծովաբողկի տերևները պարունակում են վիտամին C և B, կարոտին, ֆլավոնոիդներ, կալցիում, կալիում, երկաթ, պղինձ, ֆոսֆոր, ծծումբ, ածխաջրեր և օսլա:
 
Այս բույսի տերևներից կարելի է պատրաստել մի թուրմ, որը շատ արդյունավետ միջոց է լյարդի հիվանդությունների բուժման համար: Այն կօգնի ազատվել վիրուսային հեպատիտից ու ցիռոզից, նյութափոխանակության խանգարումներից, օստեոխոնդրոզից ու օստեոպորոզից, ինչպես նաև աթերոսկլերոզից:
 
Թուրմի պատրաստման եղանակը.
 
·        Ծովաբողկի տերևները մանրացնել, լցնել տարրայի մեջ (որքան տեղավորվի), ավելացնել օղի և 7 օր թրմել սառնարանում (ներքևի դարակում):
 
·        Թրմելուց հետո հեղուկը քամել և պահել սենյակային ջերմաստիճանում որևէ մութ վայրում:
 
·        Ընդունել թուրմն օրական 2-3 անգամ մեկական ճաշի գդալ ուտելուց 30 րոպե առաջ: Կարելի է այս թուրմին (0.5 լիտրին) ավելացնել նաև 2-3 ճաշի գդալ մեղր և 2-3 կիտրոնի հյութ:
 
Սակայն հարկ է հիշել, որ այս թուրմը հակացուցված է բարձր թթվայնությամբ գաստրիտից, աղեստամոքսային տրակտի խոցային հիվանդությունից ու պիելոնեֆրիտից տառապող մարդկանց:
Նյութի աղբյուր՝ http://artaroc.info/?p=5268

Դիտվել է 556 անգամ

online-tv.am

Լրահոս