loading...

Թուրքիայում պահանջում են Գարո Փայլլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

07:58 18.05.2017

Թուրքիայում դատական մարմինները ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների մի շարք պատգամավորներին անձեռնամխելիությունից զրկելու պահանջ են ներկայացրել: Այդ պատգամավորների թվում է նաև հայազգի Գարո Փայլանը, հաղորդում է demokrathaber.org-ը:

Դատարանը Փայլանին մեղադրում է 2016թ. թուրք լրագրողների գործով դատավարության ընթացքում դատական նիստի գաղտնիությունը խախտելու համար:

 

Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարան էր ներկայացվել էր վերոնշյալ կուսակցությունների ևս 51 պատգամավորի անձեռնամխելիության դադարեցման պահանջ:
աղբյուր` http://www.1in.am/2143858.html

Դիտվել է 999 անգամ

online-tv.am

Լրահոս