loading...

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Ցուցարարները կրկին փակեցին ԱԳՆ շենքի մուտքը. /news.am

14:26 18.04.2018

/news.am-ը  գրում  է  lՑուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույցն ավարտելով շարժվեցին դեպի ԱԳՆ շենք: Նրանք կրկին փակեցին ԱԳՆ շենքի մուտքը:

Փաշինյանը կոչ արեց կանգնել դռների դիմաց: Նա կոչ արեց ներսում գտնվողներին եւ միանալ իրենց պայքարին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բողոքի ակցիայի կազմակերպիչների հետ միասին 1-1,5 ժամ հեռանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ՝ խորհրդակցություն անցկացնելու, հետագա անելիքները քննարկելու, իսկ մինչ այդ ԱԳՆ-ի մոտ պատասխանատու է նշանակվում Շահեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 17-ին եւս ցուցարարները երթով հասել էին ԱԳՆ շենք ու որոշ ժամանակով արգելափակել մուտքը: Այս շենքում են գտվում նաեւ Սփյուռքի, Մշակույթի, Կրթության եւ գիտության, Արդարադատության նախարարությունները:
Մանրամասները  այստեղ՝ https://news.am

Դիտվել է 5209 անգամ

online-tv.am

Լրահոս